• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ա.Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի խորհրդարանում

26 նոյեմբերի, 2026

2026թ. նոյեմբերի 26-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Կուրուլթայում (խորհրդարանում) ձևավորված «Ղազախստան–Հայաստան» պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Աբայ Ալթայի և նրա տեղակալ Այժան Սկակովայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման հեռանկարներն՝ ինչպես պատգամավորական բարեկամական խմբերի գծով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև երկկողմ համաձայնագրերի առաջմղմանն առնչվող հարցեր։

Ողջունելով ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարին՝ Ա.Ալթայը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Ղազախստանի կարևոր և հուսալի գործընկերը Հարավային Կովկասում, և որ ղազախստանյան կողմը բարձր է գնահատում երկկողմ համագործակցության ավանդական բարեկամական բնույթն ու հանդես է գալիս փոխգործակցության խորացման օգտին՝ բոլոր ուղղությունների լայն շրջանակով։ Ղազախ խորհրդարանականի խոսքով՝ երկկողմ հարաբերություններին նոր ազդակ են հաղորդել երկու երկրների ղեկավարների պաշտոնական այցերը՝ Ղազախստանի նախագահ Կ.Տոկաևի այցը Հայաստան 2024 թվականին և Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանի այցը Ղազախստան 2025 թվականին, որոնց արդյունքներով միջպետական համագործակցությունը վեր է հանվել ռազմավարական գործընկերության մակարդակի։

Իր հերթին Ա.Ղևոնդյանն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովում և Ղազախստանի Կուրուլթայում ձևավորված բարեկամական խմբերի գծով ակտիվ աշխատանքը կարևոր ներդրում կունենա ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ շփումներն՝ ի շահ առևտրատնտեսական կապերի զարգացման, գործարար շփումների ընդլայնման, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտում փոխգործակցության գործընթացների խորհրդարանական ուղեկցման ապահովման հարցում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: